ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Ավետիսյանի գործով դատական վճռի հրապարակումը հետաձգվել է

    Ավետիսյանի գործով դատական վճռի հրապարակումը հետաձգվել է

    Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական վճռի հրապարակումն այսօր հետաձգվել է անորոշ ժամանակով: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը չի ներկայացել դատարան և օգնականի միջոցով փոխանցել է, որ վատառողջ է:
  • Մահացել է Էդուարդ Շևարդնաձեն

    Մահացել է Էդուարդ Շևարդնաձեն

    Մահացել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: Շևարդնաձեի օգնական Մարինա Դավիթաշվիլին հաստատել է լուրը ria.ru-ի հետ զրույցում:
  • Երևանի ավագանու «Բարև,Երևան» խմբակցության տարեկան հաշվետվությունը

    Երևանի ավագանու «Բարև,Երևան» խմբակցության տարեկան հաշվետվությունը

    Իր մեկամյա գործունեության ընթացքում Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը մշտապես հաղորդակից է եղել քաղաքի խնդիրներին և ուշադրության կենտրոնում պահել դրանք:
  • Հայաստանը մինչև տարվա վերջ չի անդամակցի ԵՏՄ-ին

    Հայաստանը մինչև տարվա վերջ չի անդամակցի ԵՏՄ-ին

    Հայաստանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը նույնիսկ մինչև հունվար: Այս մասին այսօր հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
  • «Եվ գիտեմ, թե ինչու մնացինք ես և դու մեզ համար հարազատ քաղաքում»

    «Եվ գիտեմ, թե ինչու մնացինք ես և դու մեզ համար հարազատ քաղաքում»

    Յուրաքանչյուր բացվող օր իր հետ բերում է մի նոր պատմություն, որը սկսում է ապրել «Շքամուտքի» դռներից մեկի հետևում: Այս շքամուտքում արժևորվում են կորցրածն ու գտածը: Աստիճաններով վեր ու վար անող մարդկային ճակատագրեր, որոնք սկսում են 90-ականներին, իսկ հետևանքները ձգվում են մինչ օրս՝ հիմնովին փոխելով մարդկանց հոգեբանությունը, ապրելակերպը, մտածողությունը և նույնիսկ բնավորությունը:
  • «Եկեք իսկապես պաշտպանենք բանակը՝ բանակը քննադատելով»

    «Եկեք իսկապես պաշտպանենք բանակը՝ բանակը քննադատելով»

    Այսօր արտագաղթի թեմային նվիրված մամուլի ասուլիսում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ արտագաղթը երբեք լրջորեն չի ուսումնասիրվել Հայաստանի իշխանությունների կողմից: Անդրադառնալով հայրենիքի պաշտպանության և սիրո թեմային՝ Հրանուշ Խառատյանը նշեց, որ այն պետք է լինի փոխադարձ:
  • ՄԻՊ աշխատակազմը տարակուսում է արդարադատության նախարարության «դանդաղկոտ» գործելաոճից

    ՄԻՊ աշխատակազմը տարակուսում է արդարադատության նախարարության «դանդաղկոտ» գործելաոճից

    Արդարադատության նախարարության մեղքով Հայաստանում ազատազրկվածները ոչ աշխատանքային օրերին և ժամերին չեն կարողանում հանդիպել փաստաբանների հետ, ինչն օրենքի կոպիտ խախտում է:
  • Կինը արդեն պիտի ճեղքի ապակե առաստաղը

    Կինը արդեն պիտի ճեղքի ապակե առաստաղը

    ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր «Դժվար որոշումներ» գրքի գերմաներեն տարբերակի շնորհանդեսին Բեռլինում ասել է, որ արդեն ժամանակն է՝ ԱՄՆ-ը կին նախագահ ունենա առաջին անգամ:
  • Եթե Բրազիլիան դուրս գա եզրափակիչ, գուցե Նեյմարը մասնակցի խաղին

    Եթե Բրազիլիան դուրս գա եզրափակիչ, գուցե Նեյմարը մասնակցի խաղին

    Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ դուրս գալու դեպքում Բրազիլիայի հավաքականի կազմում գուցե Նեյմարը նորից դաշտ դուրս գա:
  • Հիլարի Քլինթոնը Բեռլինում է

    Հիլարի Քլինթոնը Բեռլինում է

    ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ՈՒկրաինայում շարունակվող ճգնաժամի համապատկերում արևմտյան երկրների ղեկավարները պետք է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «հստակ ազդանշան» հղեն, գրում է Deutsche Welle-ը: